Հոդված 2. Տուրքերի վճարումից և ծախսերի հատուցումից ազատելը
Հոդված 2. Տուրքերի վճարումից և ծախսերի հատուցումից ազատելը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքնչյուրի քաղաքացիները և նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ազատվում են դատական և նոտարական տուրքերի վճարումից և ծախսերի փոխհատուցումից, ինչպես նաև օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից նույն պայմաններով, ինչ սեփական քաղաքացիները:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունները տարածվում են քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրականացվող բոլոր դատավարական գործողությունների վր` ներառյալ որոշման կամ դատավճռի կատարումը: