Հոդված 95. Իրավասությունը փոխանցելը
Հոդված 95. Իրավասությունը փոխանցելը
1. Հայցվող Պայմանավորվող կողմի կողմից քրեական գործը վարույթ ընդունելու պահից հայցող Պայմանավորվող կողմը չի կարող կասկածվող, մեղադրվող անձին պատասխանատվության ենթարկել այն արարքի համար, որի կապակցությամբ դրվել է քրեական հետապնդման վեաբերյալ հարցը:
2. Քրեական հետապնդման իրավունքը կփոխանցվի հայցող Պայմանավորվող կողմին, եթե հայցվող Պայմանավորվող կողմը նրա խնդրանքը չկատարելու համար միջոցներ չձեռնարկվի կամ հրաժարվի այն կատարելուց:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը վերադարձնում է իրեն փոխանցված քրեական հետապնդման նյութերը և ապացույցները: