Անցնել բովանդակությանը

Հոդված 32. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների իրավասությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների իրավասությունը

1. Սույն կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին: Եթե դիմումը տալու պահին երկու ամուսիններն էլ բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի հիմնարկները:

2. Սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում բնակվում են երկու ամուսինները: Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն երկու Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները, որոնց տարածքներում ամուսինները բնակվում են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։