Հոդված 121. Կոնվենցիայի գործողության ժամկետը
Հոդված 121. Կոնվենցիայի գործողության ժամկետը
1. Սույն Կոնվենցիան գործում է, դրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է` յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամանակահատվածով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից մինչև նրա գործողության համապատասխան հնգամյա ժամանակահատվածի լրանալը` 12 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով: