Հոդված 24. Դատավարությունների փոխկապակցվածությունը
Հոդված 24. Դատավարությունների փոխկապակցվածությունը
1. Միևնույն կողմերի միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործով սույն Կոնվենցիայի համապատասխան իրավասու երկու Պայմանավորվող կողմերի դատարաններում վարույթ հարուցելու դեպքում դատարանը, որը գործն ավելի ուշ է հարուցել, կարճում է վարույթը:
2. Հակընդդեմ հայցը և հաշվանցման վերաբերյալ պահանջը, որոնք բխում են այն նույն իրավահարաբերությունից, որից և հիմնական հայցը, ենթակա են քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը: