Հոդված 69. Անձի հետախուզումը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը
Հոդված 69. Անձի հետախուզումը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը
1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները համապատասխան հանձնարարության հիման վրա հետախուզում են իրականացնում նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է գտնվել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնումը չի կարող կատարվել:
2. Հետախուզում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է պարունակի հետախուզվող անձի` որքան հնարավոր է առավել լրիվ նկարագրությունը ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին, որը թույլ կտա պարզելու նրա գտնվելու վայրը, նրան կալանքի վերցնելու վերաբերյալ խնդրանքը` այն մասին նշումով, որ այդ անձի հանձնման վերաբերյալ հարցումը կներկայացվի:
3. Հետախուզումը իրականացնելու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հետախուզվող անձին կալանքի վերցնելու մասին հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հաստատված պատճենը, պատժի չկրած մասի մասին տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարը և մատնահետքերը (եթե այդպիսիք կան):
4. Անձի հետախուզման արդյունքների մասին, որն իրականացվելու է նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը, անհապաղ տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը: