Հոդված 71. Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման ժամկետները
Հոդված 71. Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման ժամկետները
1.Հանձնման վերաբերյալ հարցումը ենթակա է քննարկման հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկում այն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, եթե այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամնբ այլ բան սահմանված չէ: Հանձնման վերաբերյալ հարցման քննարկման արդյունքների մասին տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը:
2. Եթե հանձնման վերաբերյալ հարցումը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ, որոնց համար սահմանվում է մինչև 30 օր ժամկետ: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 30 օրով: