Հոդված 10. Փորձագիտական հետազոտությունների կատարում կազմակերպելը
Հոդված 10. Փորձագիտական հետազոտությունների կատարում կազմակերպելը
1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հատուկ փորձագիտական, գիտահետազոտական և այլ իրավասու հիմնարկներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փորձաքննությունների կազմակերպման և անցկացման գործում:
2. Այդպիսի փորձաքննություններ կազմակերպելիս և անցկացնելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները ղեկավարվում են ներպետական օրենսդրությամբ: Հայցվող Պայմանավորվող կողմում այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան տրված փորձագետների եզրակացությունները նույն իրավական ուժն ունեն նաև հայցող Պայմանավորվող կողմում և այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ընդունվում են առանց որևէ հատուկ հաստատման:
3. Այդպիսի դեպքերում փորձաքննությունների կազմակերպման և անցկացման ծախսերը կկրի հայցող Պայմանավորվող կողմը. եթե Պայմանավորվող կողմերի կողմից այլ կարգ չսահմանվի: