Անցնել բովանդակությանը

Հոդված 106. Կալանքի տակ պահվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին ժամանակավոր փոխանցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 106. Կալանքի տակ պահվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող անձին ժամանակավոր փոխանցելը

1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատազրկման ձևով պատիժ կրող կամ կալանքի տակ պահվող անձը, որպես վկա կամ տուժող հարցաքննվելու, ինչպես նաև նրա մասնակցությամբ այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, անկախ նրա քաղաքացիությունից, հայցող Պայմանավորվող կողմի հիմնավորված խնդրանքով, կարող է ժամանակավոր փոխանցվել նրան հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կենտրոնական մարմնի որոշմամբ` նրան կալանքի տակ պահելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին ժամանակավոր փոխանցելու վերաբերյալ խնդրանքը կազմվում է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պետք է նաև նշում պարունակի այն ժամանակի վերաբերյալ, որի ընթացքում պահանջվում է այդ անձի ներկայությունը հայցող Պայմանավորվող կողմում:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի ժամանակավոր փոխանցումը չի կատարվում, եթե.

ա) այդպիսի փոխանցման վերաբերյալ չի ստացվում նրա համաձայնությունը.

բ) անհրաժեշտ է նրա մասնակցությունը` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նախաքննության կամ դատաքննության համար.

գ) այդպիսի փոխանցումը կարող է խախտել այդ անձին կալանքի տակ պահելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու սահմանված ժամկետները:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձի վրա տարածվում են սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։