Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Փաստաթղթերի հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Փաստաթղթերի հանձնելը

1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է այդ Պայմանավորվող կողմում գործող կարգին համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը կազմված են այդ Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով կամ ուղեկցված են այդ լեզուներով վավերացված թարգմանությամբ: Հակառակ դեպքում նա փաստաթղթերը ստացողին է հանձնում, եթե վերջինս համաձայն է դրանք կամավոր ընդունել:

2. Եթե փաստաթղթերը չեն կարող հանձնվել հանձնարարության մեջ նշված հասցեով, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը իր նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հասցեն պարզելու համար: Եթե ստացողի հասցեն պարզելն անհնար է, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և նրան վերադարձնում է հանձնման ենթակա փաստաթղթերը:

3. Փաստաթղթերի հանձնումը հաստատվում է հավաստագրով` այն անձի ստորագրությամբ, որին հանձնվել է փաստաթուղթը, և հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերով կնիքի ամրագրումով և պետք է պարունակի հանձնման օրը և փաստաթուղթը հանձնող հիմնարկի աշխատողի ստորագրությունը, կամ այն հիմնարկի կողմից տրված այլ փաստաթղթով, որում պետք է նշվեն հանձնման եղանակը, տեղը և ժամանակը: Այն դեպքում, եթե հասցեատերը հրաժարվել է փաստաթղթերը ստանալուց կամ հաստատումը ստորագրելուց, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։