Անցնել բովանդակությանը

Հոդված 110. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 110. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից ուղարկվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկին:

2. Միջնորդությանը կցվում են`

ա) օրինական ուժի մեջ մտած դատավճռի` պատշաճ կերպով հաստատված պատճենը և գործով առկա` վերադաս ատյանների որոշումները, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը.

բ) տվյալներ այն անձի և նրա քաղաքացիություն մասին, որի նկատմամբ դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդություն է հարուցվում.

գ) այն օրենքի հոդվածների տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է.

դ) տեղեկանք հիմնական և լրացուցիչ պատժի կրած մասի, հատուցված վնասի գումարի մասին:

3. Անհրաժեշտության դեպքում հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:

4. Միջնորդությանը կից փաստաթղթերն ուղեկցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությամբ:

5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկը դատավճռի կատարման և ճանաչման վերաբերյալ ստացված միջնորդությունն ուղարկում է իր Պայմանավորվող կողմի իրավասու դատարան` քննարկելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։