Հոդված 111. Դատավճռի ճանաչման և կատարման կարգը
Հոդված 111. Դատավճռի ճանաչման և կատարման կարգը
1. Դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից` նրա ներպետական օրենսդրության համապատասխան:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը դատավճռի ճանաչման և կատարման վերաբերյալ որոշում է կայացնում նախքան հանձնվող անձի փաստացի փոխանցումը իր տարածք:
3. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կայացրած դատավճռի հիման վրա, ներպետական օրենսդրության համապատասխան, սահմանում է նույն պատիժը, որը նշանակված է դատավճռով:
4. Եթե Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ տվյալ արարքի համար պատժի առավելագույն ժամկետը ավելի քիչ է, քան նշանակված դատավճռով, ապա դատարանը սահմանում է պատժի առավելագույն ժամկետը, որը հայցվոր Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված է միևնույն արաքի համար:
5. Դատավճիռ կայացրած` հայցող Պայմանավորվող կողմի տարածքում պատժի կրած մասը պատժի ժամկետի մեջ հաշվարկվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որը քննել է դատավճռի ճանաչման վերաբերյալ միջնորդությունը: Միաժամանակ որոշում է դատավճռի կատարման կարգի մասին հարցը:
6. Պատիժը կիրառվում է այն դեպքերում, եթե նախատեսված է հայցվող և հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ: