Անցնել բովանդակությանը

Հոդված 112. Դատավճիռը ճանաչելը և կատարելը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 112. Դատավճիռը ճանաչելը և կատարելը մերժելը

1.Դատավճիռը ճանաչելը և կատարելը կարող է մերժվել, եթե`

ա) պատիժը չի կարող իրականացվել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով կամ այլ օրինական հիմքով, ինչպես նաև այնպիսի դատավճռով, որը կայացվել է հեռակա` առանց ամբաստանյալի մասնակցության.

բ) կատարած արարքի համար անձը հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում պատիժ է կրել կամ արդարացվել է, կամ էլ քրեական գործը, օրենքով սահմանված կարգով, կարճվել է, ինչպես նաև` եթե անձը պատժից ազատվել է հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից.

գ) հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված չէ այնպիսի պատիժ, որը համանման է հայցող Պայմանավորվող կողմի տարածքում նշանակված պատժին.

դ) լուրջ հիմքեր կան կարծելու, որ դատապարտելը կապված է անձին ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդելու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։