Հոդված 120. Ուժի մեջ մտնելու կարգը
Հոդված 120. Ուժի մեջ մտնելու կարգը
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից: Վավերագրերն ի պահ են հանձնվում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեին, որը կատարում է սույն Կոնվենցիայի ավանդապահի գործառույթները:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը: Այն պետության համար, որը վավերագիրն ավանդապահին ի պահ է տվել սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում վավերագիրն ավանդապահին ի պահ տալու օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
3. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների միջև իրենց գործողությունը դադարեցնում են Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի Կոնվենցիան և դրան կից` 1997 թվականի մարտի 28-ի Արձանագրությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված Կոնվենցիան և դրան կից Արձանագրությունը շարունակում են կիրառվել սույն Կոնվենցիայի մասնակից պետության և դրանց մասնակից հանդիսացող այն պետության միջև հարաբերություններում, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ չի մտել: