Հոդված 124. Ավանդապահի գործառույթները
Հոդված 124. Ավանդապահի գործառույթները
Սույն Կոնվենցիան ստորագրած և նրան միացած պետություններին ավանդապահն անհապաղ ծանուցում է յուրաքանչյուր վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու օրվա, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա, ինչպես նաև սույն Կոնվենցիային առնչվող` իր ստացած այլ փաստաթղթերի վերապահումների, ծանուցումների և հաղորդագրությունների մասին:
Կատարվել է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը նրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության:
Կոնվենցիան ստորագրել են Ադրբեջանական Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Վրաստանը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 27.04.2004թ., Ադրբեջանական Հանրապետության համար` 27.04.2004թ., Ղազախստանի Հանրապետության համար` 27.04.2004թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 01.10.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 19.02.2005թ.