Հոդված 19. Պաշտոնատար անձանց գործողությունները բողոքարկելը:
Հոդված 19. Պաշտոնատար անձանց գործողությունները բողոքարկելը:
Պատճառված վնասը հատուցելը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները և իրավաբանական անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք գտնվում են նրա տարածքում, իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիայի դրույթները իրականացնելիս կատարած գործողությունները բողոքարկել այն կարգով, որը նախատեսված է այդպիսի գործողությունների կատարման տեղի Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, եթե Կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:
2. Եթե Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիան իրականացնելիս կատարած ոչ իրավաչափ գործողություններով վնաս է պատճառվել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, ապա նրանք իրավունք ունեն վնասի հատուցում պահանջել այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից այդպիսի վնաս է պատճառվել: