Հոդված 23. Պայմանագրային ընդդատություն
Հոդված 23. Պայմանագրային ընդդատություն
1. Պայմանավորվող կողմի դատարանները կարող են գործեր քննել նաև այլ դեպքերում, եթե առկա է վեճն այդ դատարաններին հանձնելու վերաբերյալ կողմերի գրավոր համաձայնությունը, որը ձեռք է բերվել մինչև գործն ըստ էության քննելը:
Ընդ որում` սույն Կոնվենցիայի նորմերից, որոնք սահմանված են սույն բաժնի I-V մասերով, ինչպես նաև համապատասխան Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրությունից բխող բացառիկ ընդդատությունը չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
2. Վեճի փոխանցման վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում պատասխանողի դիմումուվ, դատարանը կարճում է գործի վարույթը: