Հոդված 27. Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը: Գործունակությունը վերականգնելը
Հոդված 27. Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը: Գործունակությունը վերականգնելը
1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է համարվում այդ անձը:
2. Եթե մի Պայմանավորվող կողմի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքեր, ապա նա այդ մասին ծանուցում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է համարվում տվյալ անձը:
3. Եթե Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, որը ծանուցվել է քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, 90 օրվա ընթացքում գործը քննության չընդունի կամ իր կարծիքը չհայտնի, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կքննի այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում այդ քաղաքացին բնակության վայր ունի: Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որի քաղաքացին է համարվում այդ անձը:
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները կիրառվում են, համապատասխանաբար, նաև գործունակությունը վերականգնելու ժամանակ: