Հոդված 3. Ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը
Հոդված 3. Ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը
1. Սույն կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները տրամադրվում են միջնորդություն հարուցած անձի ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթուղթը տրվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու հիմնարկի կողմից, որի տարածքում դիմորդն ունի բնակության վայր կամ գտնվելու վայր:
2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմի տարածքում չունի բնակության վայր կամ գտնվելու վայր, ապա բավարար է ներկայացնել այն Պայմանավորվող կողմի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված փաստաթուղթը, որի քաղաքացին նա համարվում է:
3. Արտոնություններ տրամադրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող հիմնարկը կարող է փաստաթուղթը տված հիմնարկից պահանջել լրացուցիչ տվյալներ կամ անհրաժեշտ պարզաբանումներ:
Մաս II
Իրավական օգնություն