Հոդված 35. Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները
Հոդված 35. Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները
1. Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` երեխաների խնամքի հետ կապված` ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ մշտական բնակության վայր, իսկ ծնողների և երեխաների համատեղ մշտական բնակության վայրի բացակայության դեպքում` նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան:
Ալիմենտային պարտավորություններով, հայցվորի պահանջով, կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան:
2. Ծնողների օգտին չափահաս երեխաների ալիմենտային պարտավորությունները, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր են ունեցել: Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում այդպիսի պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում հայցվորը:
3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
4. Երեխաների դաստիարակության վերաբերյալ գործերով դատարանի որոշումների կատարումը իրականացվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում երեխան բնակվում է:
5. Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս ալիմենտների գանձման վերաբերյալ գործերով պատասխանողի հետախուզման գործում, երբ հիմք կա ենթադրելու, որ պատասխանողը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և դատարանի կողմից որոշում է կայացվել նրա հետախուզում հայտարարելու մասին: