Անցնել բովանդակությանը

Հոդված 36. Խնամակալություն և հոգաբարձություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Խնամակալություն և հոգաբարձություն

1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը կամ դրանք վերացնելը կատարվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ վերացվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց միջև իրավահարաբերությունները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի հիմնարկը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակել:

3. Խնամակալությունը կամ հոգաբարձությունը ստանձնելու պարտականությունը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձը:

4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձի խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին, եթե նա բնակվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ իրականացվելու է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։