Անցնել բովանդակությանը

Հոդված 38. Խնամակալության և հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Խնամակալության և հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու կարգը

1. Խնամակալության կամ հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, ի շահ մի Պայմանավորվող կողմի քաղաքացու, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այս Պայմանավորվող կողմի հիմնարկն անհապաղ ծանուցում է այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան:

2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմն ինքը կարող է ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ իր օրենսդրության համապատասխան: Ընդ որում` նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան: Այդ միջոցներն ուժը պահպանում են մինչև 37-րդ հոդվածում նշված հիմնարկի կողմից այլ որոշում ընդունվելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։