Անցնել բովանդակությանը

Հոդված 40. Որդեգրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Որդեգրելը

1. Որդեգրելը կամ դա վերացնելը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին, եթե Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան, այլ բան նախատեսված չէ:

2. Եթե երեխան համարվում է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրման կամ դրա վերացման դեպքում անհրաժեշտ է ստանալ օրինական ներկայացուցչի և իրավասու պետական մարմնի համաձայնությունը, ինչպես նաև երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում նա:

3. Եթե երեխան որդեգրվում է ամուսինների կողմից, որոնցից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրելը կամ դրա վերացնելը պետք է կատարվեն երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները:

4. Որդեգրման կամ դրա վերացման գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում տալու պահին, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեցել են վերջին համատեղ բնակության վայր կամ գտնվելու վայր:

Մաս IV

Գույքային իրավահարաբերություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։