Հոդված 43. Լիազորագիր
Հոդված 43. Լիազորագիր
Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է: Այդպիսի լիազորագիրը, այն Պայմանավորվող կողմի լեզվով, որի տարածքում պետք է օգտագործվի, կամ ռուսերենով` նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում է առանց որևէ հատուկ հաստատման: