Անցնել բովանդակությանը

Հոդված 45. Վնասը հատուցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45. Վնասը հատուցելը

1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի նրանցից, որոնք բխում են պայմանագրերից և այլ իրավաչափ գործողություններից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը:

2. Եթե վնաս պատճառողն ու տուժողը համարվում են նույն Պայմանավորվող կողմի քաղաքացիներ, ապա կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը: Տուժողը կարող է հայցը ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում պատասխանողը բնակության վայր ունի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։