Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հարաբերությունների կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հարաբերությունների կարգը

1. Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հարաբերությունների այլ կարգ սահմանված չէ:

Պայմանավորվող կողմերը որոշում են իրենց այն կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկը, որոնք իրավասու են իրականացնելու անմիջական հարաբերություններ, որի մասին ավանդապահին ծանուցում են վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը հանձնելու պահին:

Կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկում փոփոխությունների մասին Պայմանավորվող կողմերը ծանուցում են ավանդապահին:

2. Դատախազի (դատարանի) սանկցիա պահանջող դատավարական գործողություններ և հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման հարցերով հարաբերություններն իրականացվում են դատախազության մարմինների միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։