Հոդված 50. Կտակ
Հոդված 50. Կտակ
Կտակ կազմելու և վերացնելու անձի հնարավորությունը, ինչպես նաև դրա ձևը և վերացման կարգը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ ակտը կազմելու պահին կտակարարը բնակության վայր է ունեցել: Սակայն կտակը կամ այն վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանելու պատճառով, եթե վերջինս բավարարում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որտեղ կտակը կազմվել է: