Հոդված 51. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը
Հոդված 51. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը
1. Շարժական գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում ժառանգատուն իր մահվան պահին բնակության վայր է ունեցել:
2. Անշարժ գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում գույքը գտնվում է:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն վեճերը քննելիս, որոնք ծագում են ժառանգության վերաբերյալ գործերով վարույթի կապակցությամբ: