Հոդված 53. Ժառանգության պահպանության համար միջոցները
Հոդված 53. Ժառանգության պահպանության համար միջոցները
1. Պայմանավորվող կողմերի հիմնարկները, իրենց Պայմանավորվող կողմերի օրենսդրության համապատասխան, միջոցներ են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են այն ժառանգության պահպանման ապահովման կամ դրա կառավարման համար, որը նրանց տարածքներում թողնվել է մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիների կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցների մասին անհապաղ ծանուցվում է այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, որի քաղաքացին համարվում է ժառանգատուն: Նշված ներկայացուցչությունը կամ հիմնարկը կարող են մասնակցել այդ միջոցների իրականացմանը:
3. Ժառանգության վերաբերյալ գործով վարույթ իրականացնելու իրավասությույն ունեցող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջնորդությամբ` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցները կարող են փոփոխվել, վերացվել կամ հետաձգվել:
Բ ա ժ ի ն III
Որոշումները ճանաչելը եվ կատարելը