Հոդված 55. Կատարում չպահանջող որոշումները ճանաչելը
Հոդված 55. Կատարում չպահանջող որոշումները ճանաչելը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուր արդարադատության հիմնարկների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշումները, որոնք իրենց բնույթով կատարում չեն պահանջում, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ճանաչվում են առանց հատուկ վարույթի` պայմանով, եթե.
ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները այդ գործով ավելի վաղ որոշում չեն կայացրել, որն ուժի մեջ է մտել.
բ) գործը, սույն Կոնվենցիայի համաձայն, իսկ դրանով չնախատեսված դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի, չի պատկանում այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկների բացառիկ իրավասությանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ որոշումներին և ամուսնալուծության վերաբերյալ որոշումներին, որոնք կայացվել են այն հիմնարկների կողմից, որոնք իրավասու են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը կայացվել է: