Անցնել բովանդակությանը

Հոդված 56. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

1. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է այն կողմը, որի օգտին որոշումը կայացվել է, այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որտեղ որոշումը ենթակա է կատարման: Միջնորդությունը կարող է ներկայացվել նաև այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում: Այդ դատարանը իր որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ուղարկում է տվյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու իրավասու դատարանին:

2. Միջնորդությանը կցվում են.

ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա բուն որոշումից չի հետևում.

բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ որոշում է կայացվել, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում` այն, որ վերջինս պատշաճ ձևով ներկայացված է եղել.

գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը

դ) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը:

3. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությանը և դրան կից փաստաթղթերին կցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։