Անցնել բովանդակությանը

Հոդված 57. Որոշումների ճանաչման և կատարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57. Որոշումների ճանաչման և կատարման կարգը

1. Որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունները, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով, քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:

2. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննող դատարանը սահմանափակվում է այն հանգամանքը պարզելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները պահպանված են: Այն դեպքում, եթե պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում կատարման մասին:

3. Որոշումների ճանաչման և կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։