Հոդված 58. Տուգանքների բռնագանձման, հանցավոր գործունեությունից ստացված գույքի և եկամուտների բռնագրավման վերաբերյալ դատարանների որոշումների կատարելը
Հոդված 58. Տուգանքների բռնագանձման, հանցավոր գործունեությունից ստացված գույքի և եկամուտների բռնագրավման վերաբերյալ դատարանների որոշումների կատարելը
1. Տուգանքների բռնագանձման, քրեական գործով առարկաների և գույքի բռնագրավման կամ պետության եկամուտ դարձնելու կամ անօրինական ճանապարհով ստացած եկամուտների բռնագրավման վերաբերյալ հայցող Պայմանավորվող կողմի դատարանի որոշումները հայցվող Պայմանավորվող կողմի կողմից կատարվում են սույն Կոնվենցիայի 8-րդ, 54-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
2. Բռնագանձված տուգանքների գումարները փոխանցվում են հայցող Պայմանավորվող կողմին:
3. Միայն հայցող Պայմանավորվող կողմն իրավունք ունի վերանայել բռնագրավման վերաբերյալ որոշումը: Բռնագրավման իրականացման ընթացակարգը որոշվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:
Հայցվող Պայմանավորվող կողմը փաստերի հաստատման առնչությամբ հետևություններով կապված է այն չափով, որքանով դրանք շարադրված են դատավճռում կամ հայցող Պայմանավորվող կողմի կողմից կայացված այլ դատական որոշման մեջ, կամ այն չափով, որքանով տվյալ դատավճիռը կամ այլ դատական որոշումը հիմնվում են այդ հետևությունների վրա:
Բռնագրավված գույքը կամ դրան համարժեք գույքը լրիվ կամ մասամբ կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որտեղ բռնագրավման վերաբերյալ որոշում է կայացվել:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են այն գույքի բաժանման մասին, որը հայցվող Պայմանավորվող կողմը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան բռնագրավման վերաբերյալ որոշումը կատարելիս: