Հոդված 59. Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը
Հոդված 59. Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը
Սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և կատարումը կարող է մերժվել, եթե.
ա) որոշումը կայացվել է սույն Կոնվենցիայով սահմանված դրույթների խախտումով.
բ) Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի տարածքում որոշումը կայացվել է, այն օրինական ուժի մեջ չի մտել և ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը.
գ) պատասխանողը դատավարությանը չի մասնակցել այն պատճառով, որ իրեն կամ իր կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու ծանուցագիր.
դ) Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով, գործով ավելի վաղ կայացվել է օրինական ուժի մեջ մտած որոշում, կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ, եթե այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ավելի վաղ տվյալ գործով վարույթ է հարուցվել, որը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ստանալու պահին չի ավարտվել.
ե) սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ դրանով նախատեսված չլինելու դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, գործը պատկանում է իր արդարադատության հիմնարկի բացառիկ իրավասությանը.
զ) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը.
է) լրացել է կատարման վաղեմության ժամկետը, որը նախատեսված է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ.
ը) որոշման ճանաչումը և կատարումը հակասում է հայցվող Պայմանավորվող կողմի հանրային կարգին:
Բ ա ժ ի ն I V
Քրեական գործերով իրավական
օգնությունը եվ իրավական հարաբերությունները
Մաս I
Քրեական գործերով իրավական օգնություն
ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունները