Հոդված 6. Իրավական օգնության ծավալը
Հոդված 6. Իրավական օգնության ծավալը
Պայմանավորվող կողմերը փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որը, մասնավորապես, ներառում է փաստաթղթեր կազմելը, փոխանցելը և հասցեատիրոջը հանձնել, զննումներ, խուզարկություններ, առգրավումներ կատարելը, իրեղեն ապացույցներ փոխանցելը, փորձաքննություններ, կողմերի, երրորդ անձանց, կասկածյալների, մեղադրյալների, տուժողների, վկաների, քաղաքացիական հայցվորների, քաղաքացիական պատասխանողների, նրանց ներկայացուցիչների, մեղադրյալների օրինական ներկայացուցիչների, փորձագետների հարցաքննություն անցկացնելը, ճանաչման համար ներկայացնելը, այդ թվում` տեսակապի, տեսագրության և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ անձանց հետախուզելը, քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քրեական հետապնդում իրականացնելը, անձանց հանձնելը` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները և գույքը, ինչպես նաև հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները հետախուզելը և կալանքի տակ դնելը (առգրավելը), քաղաքացիական գործերով, առևտրային և այլ տնտեսական վեճերով որոշումների կատարման համար քաղաքացիական պատասխանողների գույքը և դրամական միջոցները հետախուզելը, կատարողական մակագրությունները, քաղաքացիական գործերով դատական որոշումները և դատավճիռները ճանաչելը և կատարելը:
Պայմանավորվող կողմերը կարող են փոխադարձ իրավական օգնություն ցույց տալ նաև այլ ձևերով ու տեսակներով, ելնելով կոնկրետ հանգամանքներից, արդարադատության և ողջ հասարակության շահերից, Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան: