Անցնել բովանդակությանը

Հոդված 60. Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունը և ձևը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60. Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունը և ձևը

1. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կազմվում է սույն կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Հանձնարարության մեջ նաև պետք է նշված լինեն.

ա) կատարված հանցագործության նկարագիրը և որակումը, վնասի չափի մասին տվյալները, եթե այն պատճառվել է հանցավոր արարքի հետևանքով.

բ) այն դատավարական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների մանրամասն ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև հանձնարարության կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.

գ) այն հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է պարզել հարցաքննության ժամանակ.

դ) այն օրենքի նորմի լրիվ տեքստը, որի հատկանիշներով քննվում է քրեական գործը:

3. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությանը կցվում են հաստատված և պատշաճ կերպով վավերացված, անհրաժեշտության դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրող` դատավարական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ որոշումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։