Հոդված 66. Հանձնման պարտավորությունը
Հոդված 66. Հանձնման պարտավորությունը
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, հարցման հիման վրա միմյանց հանձնել իրենց տարածքներում գտնվող անձանց` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար:
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է ազատազրկման ձևով մեկ տարուց ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատիժ:
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրությամբ համարվում են քրեորեն պատժելի, և դրանց կատարման համար անձը, որի հանձնելը հայցվում է, դատապարտվել է վեց ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկման կամ ավելի խիստ պատժի: