Անցնել բովանդակությանը

Հոդված 67. Հանձնման վերաբերյալ հարցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Հանձնման վերաբերյալ հարցումը

1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների անվանումները.

բ) այն արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը, որը հանձնման վերաբերյալ հարցումով դիմելու հիմք է հանդիսացել, և հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա տվյալ արարքը ճանաչվում է հանցագործություն` այդ օրենքով նախատեսվող պատժաչափի նշումով.

գ) հանձնման ենթակա անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա ծննդյան տարին և վայրը, քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` արտաքինի նկարագրությունը, լուսանկարը, մատնահետքերը և նրա ինքնության մասին այլ տեղեկությունները.

դ) հանցագործությամբ պատճառած վնասի չափի մասին տվյալները և դրա հասցման մասին տեղեկությունները:

2. Քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն կալանքի վերցնելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների հաստատված պատճենները:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու վերաբերյալ հարցմանը պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենները` նրա օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով, և քրեական օրենքի այն դրույթի տեքստը, որի հիման վրա անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն կրել է պատժի մի մասը, ապա հայտնվում են նաև այդ մասին տվյալները:

4. Հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կից փաստաթղթերը ձևակերպվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 3-րդ կետի և 17-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։