Հոդված 82. Հանձնվող անձին փոխանցելը
Հոդված 82. Հանձնվող անձին փոխանցելը
1. Հանձնման վերաբերյալ հարցումը բավարարելու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է հանձնվող անձի փոխանցման վայրի և ժամանակի մասին և նրան տեղափոխում է փոխանցման վայր:
2. Եթե հայցող Պայմանավորվող կողմը հանձնման ենթակա անձին չընդունի փոխանցման համաձայնեցված օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը պետք է ազատվի կալանքից: Հիմնավոր դեպքերում հանձնվող անձին փոխանցելու սահմանված ժամկետը կարող է երկարացվել մինչև 15 օր` հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ: