Հոդված 83. Հանձնման հետ կապված` կրկին կալանքի վերցնելը
Հոդված 83. Հանձնման հետ կապված` կրկին կալանքի վերցնելը
1. Սույն Կոնվենցիայի 75-րդ հոդվածի «ա» կետին, 82-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` անձին ազատելը չի խոչընդոտում հանձնելու նպատակով նրան կրկին կալանքի վերցնելուն հանձնելու վերաբերյալ նոր հարցում ստանալու դեպքում:
2. Սույն Կոնվենցիայի 75-րդ հոդվածի «բ» և «դ» կետերին համապատասխան ազատված անձը կարող է հանձնման նպատակով կրկին կալանքի վերցվել այն դեպքերում, եթե հանձնման վերաբերյալ հարցումը, հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը ստացվեն սահմանված ժամկետները լրանալուց հետո: