Հոդված 86. Տարանցիկ փոխադրելը, էտապավորելը
Հոդված 86. Տարանցիկ փոխադրելը, էտապավորելը
1. Մի Պայմանավորվող կողմը, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, թույլատրում է իր տարածքով տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնում է այն անձանց էտապավորումը, որոնք մյուս Պայմանավորվող կողմին հանձնվել կամ ժամանակավոր փոխանցվել են երրորդ պետության կողմից: Տարանցիկ փոխադրման համար թույլատվություն չի պահանջվում, եթե այն իրականացվել է օդային տրանսպորտով` առանց այն Պայմանավորվող կողմի տարածքում միջանկյալ վայրէջքի, որով իրականացվում է տարանցումը:
2. Տարանցիկ փոխադրման, էտապավորման վերաբերյալ միջնորդությունը կազմվում և քննարկվում է նույն կարգով, ինչ հանձնման վերաբերյալ հարցումը:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը հանձնված անձի տարանցիկ փոխադրումը թույլ է տալիս այնպիսի եղանակով և այն երթուղով, որն ինքը առավել նպատակահարմար է գտնում: