Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և այլ անձանց կանչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին և այլ անձանց կանչելը

1. Տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև վկան, փորձագետը կամ այլ անձ, որը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից տրված կանչով ներկայանում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ, վերջինիս տարածքում, անկախ իրենց քաղաքացիությունից, չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, կալանավորվել և պատժի ենթարկվել քննության առարկա հանդիսացող գործով որպես վկա տրված իրենց ցուցմունքների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների կապակցությամբ:

Նրանց քրեական պատասխանատվության մասին հարցը որոշվում է սույն Կոնվենցիայի IV բաժնի դրույթներին համապատասխան:

2. Կանչված անձը կորցնում է այդ անձեռնմխելիությունը, եթե նա, ունենալով դրա հնարավորությունը, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չի հեռացել մինչև 15 օրն անցնելը` հաշված այն օրվանից, երբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան հայտնել է իր տարածքում նրա հետագա գտնվելու անհրաժեշտության բացակայության մասին: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձը, իր կամքից անկախ պատճառներով, չէր կարող հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից:

4. Մի Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող` սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կանչելը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ չպետք է պարունակի հարկադրանքի սպառնալիք չներկայանալու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։