Անցնել բովանդակությանը

Հոդված 92. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 92. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը

1. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը պետք է բովանդակի.

ա) հայցվող Պայմանավորվող Կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը.

գ) այն արարքի նկարագրությունը, որի կապակցությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը.

դ) արարքի կատարման ժամանակի, տեղի և հանգամանքների` հնարավորության սահմաններում առավել ստույգ նշումը.

ե) հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա արարքը ճանաչվում է հանցագործություն, ինչպես նաև օրենսդրական այլ նորմերի տեքստերը, որոնք գործով վարույթի համար էական նշանակություն ունեն.

զ) կասկածվող կամ մեղադրվող անձի ազգանունը, անունը, հայրանունը, նրա քաղաքացիությունը, ինչպես նաև նրա անձի վերաբերյալ այլ տվյալներ.

է) տուժողի դիմումով հարուցվող քրական գործերով` տուժողի դիմումները և վնասի հատուցման վերաբերյալ դիմումները.

ը) հանցագործությամբ պատճառված վնասի չափի նշումը:

Հանձնարարությանը կցվում են հայցող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ եղած քրեական գործի նյութերը. ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմում նրա ներպետական օրենսդրության համապատասխան ստացված ապացույցները միևնույն ապացուցողական նշանակություն ունեն նաև հայցվող Պայմանավորվող կողմում:

2. Հայցող Պայմանավորվող կողմի հարուցած քրեական գործ ուղարկելու դեպքում այդ գործով քննությունը հայցվող Պայմանավորվող կողմի կողմից շարունակվում է նրա ներպետական օրենսդրության համապատասխան: Նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելը հայցող Պայմանավորվող կողմը լուծում է քննության, մեղադրյալներին կալանքի տակ պահելու և գործով վարույթ վերսկսելու ժամկետների երկարացման վերաբերյալ հարցը:

3. Գործում առկա փաստաթղթերից յուրաքանչյուրը պետք է հաստատված լինի հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով:

4. Հանձնարարությունը և դրան կից փաստաթղթերը կազմվում են սույն Կոնվենցիայի 7-րդ և 17-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

5. Եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ուղարկելու պահին մեղադրյալը կալանքի տակ է գտնվում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նա փոխանցվում է հայցվող Պայմանավորվող կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։