Հոդված 98. Քրեական հետապնդման մասին որոշում ընդունելու հետևանքները
Հոդված 98. Քրեական հետապնդման մասին որոշում ընդունելու հետևանքները
Եթե, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան, Պայմանավորվող կողմին քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է ուղարկված եղել դատավճիռը կամ նույն արարքով հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի ընդունած այլ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի կողմից այդ արարքի կատարման փաստով կրկին քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ նրա հարուցած գործը ենթակա է կարճման: