Անցնել բովանդակությանը

Հոդված 99. Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 99. Պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հանցագործությունների նախաքննություն կատարելիս և դատարանների կողմից քրեական գործեր քննելիս կարող է հաշվի առնել իր օրենսդրությամբ նախատեսված` պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները` անկախ այն բանից, թե դրանք որ Պայմանավորվող կողմի տարածքում են առաջացել:

2. Անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու կամ նրա գործողություններում տարբեր տեսակների ռեցիդիվի առկայության վերաբերյալ, կրկնակի հանցագործություն կատարելու փաստերը պարզելու և պայմանական դատապարտման հետ կապված պարտականությունները խախտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը լուծելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներ կարող են ճանաչել և հաշվի առնել նախկին ԽՍՀՄ և նրա կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների դատարանների (տրիբունալների), ինչպես նաև յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։