Գլուխ 15 · ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 101. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթը
Հոդված 101. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթը
Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարչական վարույթները տրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սույն օրենսգրքով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները: