Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 57. Հայտարարատուի պարտականությունները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 57. Հայտարարատուի պարտականությունները

Փոխադրամիջոցների, ապրանքների և այլ առարկաների, այդ թվում` միջազգային, օտարերկրյա կազմակերպություններին ու ներկայացուցչություններին պատկանող ապրանքների և այլ առարկաների, արժույթի հայտարարագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով այդպիսի ապրանքներ ու այլ առարկաներ փոխադրող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կամ միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների կամ ներկայացուցչությունների կողմից կամ այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Սույն հոդվածի 1-ին մասում չնշված առարկաները հայտարարագրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով այդպիսի առարկաները փոխադրող քաղաքացիների կողմից:

Հայտարարատուն պարտավոր է`

1) մաքսատանը կամ մաքսային կետին ներկայացնել Հայստանի Հանրապետության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքներն ու այլ առարկաները.

2) մաքսատանը կամ մաքսային կետին ներկայացնել մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ բովանդակող փաստաթղթեր.

3) վճարել մաքսատուրք և մաքսավճարներ, եթե ապարնքներն ու այլ առարկաները ենթակա են մաքսային հարկման:

Սույն օրենսգրքի 58 հոդվածում նշված ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության թույլտվությամբ կարող են կատարել մաքսային ձևակերպման առանձին գործառնություններ: Նման մաքսային ձևակերպման արդյունքները ներկայացվում են մաքսային վարչություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։