Հոդված 64. Ձեռնարկվող միջոցները, երբ փոխադրամիջոցը չի կարողացել հասնել համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ
Հոդված 64. Ձեռնարկվող միջոցները, երբ փոխադրամիջոցը չի կարողացել հասնել համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ
Եթե փոխադրամիջոցը վթարի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով չի կարողացել հասնել համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ, ապա ապրանքների և այլ առարկաների բեռնաթափումը թույլատրվում է այլ վայրում: Այդ դեպքում ապրանքների և այլ առարկաների փոխադրումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պատասխանտու են այդ ապրանքների և այլ առարկաների համար:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների և այլ առարկաների փոխադրումն իրականացնող ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր են մաքսատան կամ մաքսային կետի պաշտոնատար անձանց տանել այդ ապրանքների և այլ առարկաների գտնվելու վայրը կամ ապահովել դրանց փոխադրումը մաքսատուն կամ մաքսային կետ: