Գլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 13. Մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի գտնվելու վայրը
Հոդված 13. Մաքսային վարչության մաքսատների և մաքսային կետերի գտնվելու վայրը
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը գտնվում են`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրա` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն անցակետերում, որոնցով իրականացվում է երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի այլ շրջաններում.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրա գտնվող այն կետերում, որոնք ազատ մաքսային գոտիների սահմաններ են, ինչպես նաև ազատ մաքսային գոտիների տարածքում: