Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրերի տեղափոխման կարգը
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրերի տեղափոխման կարգը
Քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անարգել տեղափոխել ցանկացած իր, բացի այն իրերից, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և արտահանումը Հայաստանի Հանրապետությունից արգելված է կամ սահմանափակված, ինչպես նաև այն իրերից, որոնց տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով արգելված է:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրերի առանձին տեսակների տեղափոխման քանակային և արժեքային սահմանափակումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: